Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի նախարար
Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը:
Հրամանագիրը ստորագրվել է, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի:
Ավելի վաղ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների Աշոտ Հակոբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։ Հակոբյանը ԲՀԿ-ից էր:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում