Եվրամիությունը Վրաստանին 140 միլիոն լարի (48.1 միլիոն եվրո) արժողությամբ դրամաշնորհ է հատկացրել «երկրի բարեփոխումների ոլորտում 2017 թվականին գրանցած հաջողությունների» համար: Այս մասին հաղորդում է ANNA news-ը։

«Բարեհաջող բարեփոխումներ են իրականացվել հետևյալ բնագավառներում` առևտրի և բիզնեսի զարգացման, մասնագիտական կրթության և զբաղվածության, գյուղատնտեսության, ներքին տեղահանված անձանց ինտեգրման, արդարադատության, պետական կառավարման և ֆինանսների կառավարման, տարածաշրջանային զարգացման քաղաքականության ոլորտներում»:

ԵՄ պատվիրակությունը հայտնում է, որ «Վրաստանի առաջընթացը Եվրամիության կողմից գնահատվել է Վրաստանի կառավարության ստանձնած պարտավորությունների մասին անկախ հաշվետվությունների հիման վրա»: