Ֆրանսիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել պարզելու Ինտերպոլի նախագահ Մենգ Հոնգվեյի անհետացման հանգամանքները, հայտնում են միջազգային լրատվամիջոցները:

Կնոջ խոսքով՝ նա մեկնել է Չինաստան և սեպտեմբերի վերջից ի վեր կապի դուրս չի եկել, հայտնի չէ նրա գտնվելու վայրը:

Նշենք, որ Հոնգվեյը ղեկավարում է Ինտերպոլը 2016 թվականից: Նա նախկինում եղել է Չինաստանի հանրային անվտանգության նախկին փոխնախարարը: