Լոնդոնի «Չելսիի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան դեմ չէ տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

AS-ի համաձայն՝ 25-ամյա բելգիացին հայտարարել է Արքայական ակումբ տեղափոխվելով հետաքրքրված լինելու մասին:

«Չելսիի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել Կուրտուայի հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2019-ի ամռանը: Ավելի վաղ նշվում էր, որ անգլիական ակումբը պատրաստ է բելգիացուն դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը՝ նրան առաջարկելով շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Կուրտուան ընտանեկան հանգամանքներով ցանկանում է վերադառնալ Իսպանիա, որտեղ խաղացել է Մադրիդի «Աթլետիկոյի» կազմում: