Հոկտեմբերի 6-ին 85 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն։

Միջազգային ճանաչումը Մոնսերատ Կաբալյեն ձեռք է բերել 1965թ-ին, երբ ելույթ է ունեցել Նյու Յորքում՝ «Կարնեգի-հոլում»՝ փոխարինելով վատառողջ Մեռլին Հորնին «Դոնիցետիի» օպերայում:

1992թ-ին հիվանդության պատճառով առաջացել են ձայնային խնդիրներ և երգչուհին ժամանակավորապես դադարեցրել է իր ելույթները օպերայում՝ երգելով միայն համերգների ժամանակ: 2002թ-ին նա վերադարձել է օպերա: 2013թ-ի հունիսի 9-ին տեղի է ունեցել իսպանացի օպերային երգչուհու համերգը Երևանի Ա.Խաչատրյանի անվան համերգասրահում։