երեկ հատուկ քննչական ծառայության կողմից ձերբակալվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետի տե­ղակալ Աշոտ Տիտանյանը:

Նա մեկ անգամ՝ 2017թ-ին, ազատվել էր այդ պաշտոնից խաղատների հանդեպ ունեցած թուլության պատճառով, սակայն կարճ ժա­մանակ անց վերականգնվեց իր պաշտոնում, թեև մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան նրա կողմից դաժանու­թյունների, մեղադրյալներին ծե­ծելու մասին:

Դեռևս հստակ չէ, թե ինչի համար է Տիտանյանը ձերբակալվել, սակայն երկու վարկած է շրջանառվում: Առաջինը «Ալավերդցի Վահագի» գործի շրջանակում, իսկ երկրորդը՝ խոշոր փողերի հետ կապված»: