Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում կարի արտադրամաս բացվեց։ Բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իր ելույթում Փաշինյանը նշեց, որ արտադրամասը բացվել է պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի ջանքերով, ով վարչապետին դեռ պետերբուրգյան հանդիպման ժամանակ էր խոստացել ներդրում անել Ագարակում։

«Այսպիսի մարդիկ, ովքեր ասում և անում են, իրենց խոսքի տերն են, այս մարդիկ են մեր ամենակարևոր գործընկերը՝ այս գործարարները, որ կարող են ոչ միայն բարեգործություն անել, այլ հնարավորություն ստեղծել, որ յուրաքանչյուր ներկայացուցիչ կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակելու հնարավորությունը», ֊ մատնանշեց վարչապետը։

Ագարակի կարի արտադրամասում աշխատում է 18 հոգի, արտադրվում է սպիտակեղեն, որը նպատակ ունեն իրացնել հայկական շուկայում: Շենքի կողքին կառուցվում է մեկ ուրիշը, որտեղ նախատեսվում է ունենալ մինչև 100 աշխատող: