Հոկտեմբերի 7-12-ը Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում ֆրանսիական RFI ռադիոկայանը մինչև գագաթնաժողովի ավարտը կխոսի հայերեն։

Հայերեն հաղորդումը կհեռարձակվի 19․10-ին ու 22․10՝ 15 րոպեով, 102․4 հաճախականությամբ։ Հաղորդման հեղինակն ու վարողն է RFI-ի հայազգի լրագրող Ելենա Գաբրիելյանը, հայտնում է Panorama.am-ը։

Հայերեն հաղորդման ընթացքում Ելենա Գաբրիելյանը ներկայացնելու է Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, թե ինչպես ֆրանսերեն լեզուն, մշակույթը կարող են փոխել կյանքը։

RFI ռադիոկայանը Երևանում հեռարձակվում է 102.4 FM հաճախականությամբ 1995թ․-ից՝ ֆրանսերեն ու ռուսերեն լեզուներով։