Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Թուրքիայի քաղաքացիներին վիզա տրամադրելու սահմանափակումների չեղարկման մասին, գրում է CNN Turk-ը։

Նշվում է, որ անվտանգության հետ կապված իրավիճակը դեսպանատանը բավական բարենպաստ են համարել՝ կրկին սկսելու վիզաների տրամադրման գործընթացը։

Այնուամենայնիվ, դիվանագիտական գերատեսչությունում մտահոգություն են հայտնել ԱՄՆ հյուպատոսին Թուրքիայում ձերբակալելու առնչությամբ։