ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը առաջիկա օրերին խմբակցությունը լքելու մասին հայտարարությամբ հանդես կգա, հայտնում է Civilnet-ը:

Նա ասել է, որ «դե ֆակտո դադարեցրել է իր գործունեությունը» խմբակցությունում: Հարցին, թե կարող է դա կապված լինել դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալու հետ, Սարգսյանը պատասխանել է որ «իր համար միևնույնն է»:

«Ես ասել եմ՝ եթե պիտի լինի արտահերթ, պիտի լինի՝ դեկտեմբերին, հունվարին, թե մայիսին՝ էական չէ», - ասել է Սարգսյանը։