Տնտեսության մրցանակը, որը ի հիշատակ Ալֆրեդ Նոբելի 1968թ-ին հիմնադրել է շվեդական Պետական բանկը, շնորհվել է Վիլյամ Նորդհաուսին և Փոլ Ռոմերին, երկուշաբթի Ստոկհոլմում հայտարարել է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան:

Նորդհաուսը մրցանակին արժանացել է «երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծությունում կլիմայի փոփոխության ինտեգրման հետազոտության համար», Ռոմերը՝ «երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծությունում տեխնոլոգիական ինովացիաների ինտեգրման հետազոտության համար»:

Տնտեսության մրցանակը հանձնելու արարողությունը միշտ տեղի է ունենում հոկտեմբերի 10-ին Ստոկհոլմում՝ մյուս Նոբելյան պարգևների հետ միասին: Նոբելի կամքով Խաղաղության մրցանակը միշտ հանձնվում է նույն օրը Օսլոյում: Տնտեսության մրցանակի գումարը, ինչպես մյուս մրցանակներինը, այս տարի կազմում է 9 մլն շվեդական կրոն (1 մլն ԱՄՆ դոլար):

Տնտեսության մրցանակի դափնեկիրների անունների հրապարակմամբ ավարտվել է 2018թ-ի Նոբելյան մրցանակների շնորհման շաբաթը, որը Ստոկհոլմում սկսվել էր երկուշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, և որի ժամանակ հայտնի են դարձել բժշկության կամ ֆիզիոլոգիայի, ֆիզիկայի և քիմիայի Նոբելյան դափնեկիրները: Շվեդական ակադեմիայի ճգնաժամի պատճառով գրականության Նոբելյան մրցանակի հանձնումը տեղափոխել հաջորդ՝ 2019թ: