Աստվածաշնչի թարգմանությունն աշխարհի հազարերորդ լեզվով տոնել են Հարավային Սուդանում, որտեղ ապրում Է կելիկո ժողովուրդը:

Այդ մասին հայտնել Է Сhristian Post ամերիկյան հրատարակությունը:

«Կելիկո լեզվով Նոր Կտակարանի օծման արարողությունը տեղի Է ունեցել փախստականների Բիդի-Բիդի ճամբարում, որը փախստականների՝ մեծությամբ երկրորդ ճամբարն Է աշխարհում, որտեղ այսօր ապրում Է ավելի քան քառորդ միլիոն մարդ: Հենց այս խորը հավատքի տեր մարդկանց համար Էլ կատարվել Է թարգմանությունը», - հրատարակությանը հայտնել Է «Wycliffe Bible Translators» կազմակերպության ամերիկյան բաժանմունքի տնօրեն Ռաս Հարսմանը:

Միևնույն ժամանակ նա նշել Է, որ այն հազար լեզուները, որոնցով Աստվածաշունչն արդեն թարգմանված Է, կազմում են աշխարհի բոլոր լեզուների միայն տասներորդ մասը:

Հարսմանի խոսքով՝ այսօրվա դրությամբ շարունակվում են Աստվածաշնչի թարգմանությունները ևս 2500 լեզուներով, և դրանցից շատերը մոտենում են ավարտին, բայց մնում Է ևս մոտավորապես 1600 լեզու, որոնցով թարգմանությունը նույնիսկ դեռ չի Էլ սկսվել: Աշխարհի բոլոր լեզուներով Սուրբ գրքի թարգմանությունը պլանավորում են իրականացնել մինչև 2025թ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: