ՀՀ կառավարության շենքում ժամը 18:30-ին մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետը լրագրողների հետ զրույցում նշել էր, «կա ընդհանուր ըմբռնում»։ Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, կայացել է ոչ պաշտոնական հանդիպում, այսօր՝ հոկտեմբերի 8-ին նախատեսվում է պաշտոնական հանդիպումը: Փաշինյանը նշել է, որ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում պաշտպանել է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը: «Ես պատրաստվում եմ նաև այդ հարցազրույցի արդյունքներով հանդիպել պարոն Ծառուկյանի հետ, որպեսզի մենք իրավիճակի և հանգուցալուծման սցենարների վերաբերյալ պատկերացումները քննարկենք», - ասել է Նիկոլ Փաշինյանը: