Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել և շինծու մեղադրանքներով ձերբակալել Բաքվից 30 կմ հեռավորության վրա գտնվող անհնազանդ շիական Նարդարան ավանի բնակիչներին:

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս անգամ ձերբակալվել է Նարդարանի 10 բնակիչ: Ձերբակալությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 20-ին՝ «Աշուրա»-ի տոնակատարությունից հետո: «Աշուրա»-ի արարողության ժամանակ ուժայինները արգելել են բնակիչներին մուտք գործել Նարդարանում գտնվող շիական սրբավայր, ինչը առաջացրել է ավանի բնակիչների ընդվզումը: Ձերբակալվածներին հիմնականում առաջադրվել է ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանք:

Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն հետապնդում են Նարդարանի բնակչությանը, քանի որ նրանք անհնազանդ են ներկայիս իշխանություններին: