«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգը նոր զոհեր է տալու: Մեր տեղեկություններով՝ հերթում են Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն և Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը: Նրանց գործած ծանր հանցագործությունները հովանավորել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։

Այս գործերով առաջիկայում «օրենքով գողերն» ու քրեական հեղինակությունները մեծ հաշվեհարդար են տեսնելու, և եթե նախկինում այդ գործերը Սերժ Սարգսյանն անձամբ իր հովանավորությամբ էր լուծում, այսուհետ նա ոչ մի կերպ չի խառնվում։ Արդյունքում ամեն ինչ դուրս է եկել վերահսկողությունից, և սկսել են կրակել օրինական զենքերը»։