«Կիրակի մի նոր քրեական բոթ տարածվեց, որը պաշտոնա­կան հաստատում ստացավ միայն երկուշաբթի՝ Հատուկ քննչա­կան ծառայությունը ձերբակալել է գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին:

Արդեն երկու օր է՝ ՀՔԾ-ն հրաժարվում է որևէ տե­ղեկություն հայտնել հանրությանն այն մասին, թե ինչ հանցանքի մեջ են կասկածում գործարարին:

«Մենք անհրաժեշտ չենք համարում հրա­պարակայնորեն հայտնել, թե ինչու է նա ձերբակալված»,- պատասխանեց ՀՔԾ մամուլի խոսնակը, իսկ գլխա­վոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ընդամենը ավելաց­րեց.

«Եթե նախաքննական մարմինը նպատակահարմար չի գտնում, մենք չենք կարող տեղեկություն տալ»:

Այսպիսով, կարելի է ասել, որ իրավապահներն առևանգել են հայտնի գործարարին՝ առանց ջանալու գոնե մոտավորապես իրազեկել հանրու­թյանը, թե ինչ է նրան մեղսագրվում:

Կամ էլ, ինչպես հաճախ պատահում է գործնականում, մի թել են գտել, թելից քաշում են, որ տեսնեն, թե ինչ հանցակազմ դուրս կգա, որ ըստ այդմ էլ մեղադրանք առաջադրեն ու նոր ներկայացնեն հանրությանը: Հասկանալի է, որ այս պրակտիկան իրավունքի հետ կապ չունի, բայց այն Սերժ Սարգսյանի ժամանակներից չի փոխվել:

Եվ այսպես, մեր տեղեկությունները՝ ոչ պաշտոնական, սակայն հաս­տատված, հետևյալն են. Սամվել Մայրապետյանին կիրակի՝ հոկտեմ­բերի 7-ին, ձերբակալել են «Մարտի 1-ի» գործի շրջանակներում: Նրա դեմ ցուցմունք է տվել մեկ այլ հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը, որը ևս հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործի շրջանակներում: Քննու­թյան առարկան Մայրապետյանի և Սիլվա Համբարձումյանի միջև կա­տարված գումարային փոխանցումն է: Փոխանցողը եղել է Սամվել Մայրապետյանը», - գրում է թերթը: