Կառավարությունը որոշել է Երևան քաղաքի Ազատության պողոտայի համապատասխան հասցեում գտնվող ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենք շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ին՝ երիտասարդ մասնագետների համար բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու նպատակով:

Կազմակերպությունը ՀՀ Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր: Հաշվի առնելով մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու մեծ պահանջարկը և շուրջ 1000 երիտասարդ մասնագետների ներկայացրած դիմումները՝ ՀՀ Նախագահը հանձնարարել է ընդլայնել բնակարանաշինական ծրագրերի շրջանակը և մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել բոլոր կարիքավոր դիմումատուներին: