Գործարար, Հ2 հեռուսաընկերության սեփականատոր Սամվել Մայրապետյանի գործը կաշառք ստանալու միջնորդության վերաբերյալ է: Այս մասին նշել է նրա պաշտպան Կարեն Բատիկյանը, փոխանցում է «Հետք»-ը։

Նշենք, որ Մայրապետյանն այս պահին բերվել է դատարան, որտեղ քննվում է նրա նմատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: Թե ինչ չափի կաշառքի մասին է խոսքը, Բատիկյանը չմանրամասնեց:

Պաշտպանը նշեց, որ Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին, ձերբակալման դեմ բողոք է բերվել, որը ևս այսօր կքննվի: Նշենք, որ դատավորը, ով քննելու է ձերբակալման դեմ տարված բողոքն ու կալանքի միջնորդությունը, Աննա Մաթևոսյանն է: