ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել 2018թ-ի օգոստոսի 8-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013թ-ի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:

Այն կքննարկվի կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում և ընդգրկված է օրակարգային հարցերի թվում: Ըստ հիմնավորման` սույն արձանագրությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2018թ-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար: