Գերմանիան կաջակցի Հայաստանում հակաքաղցկեղային ռազմավարության իրականացմանը
Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել Հայաստանում տարվող հակաքաղցկեղային ռազմավարությանը 2 հիմնական ուղղությամբ` կլինիկական և հանրային առողջապահության: Սա ենթադրում է մասնագետների փոխայցեր, վերապատրաստումներ և փորձի փոխանակում:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերի հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցությանն առնչվող այս և այլ հարցեր:
Նախարար Թորոսյանն ընդգծել է հայկական կողմի հետաքրքրությունը գործակցության 3 հիմնական ուղղությամբ` հակաքաղցկեղային ծրագրերի իրականացում, հաստ աղու քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրի ներդրում և տեխնիկական աջակցություն փոխպատվաստման ոլորտում`այդպիսով թեթևացնելով պետության բեռը դիալիզի տրամադրման առումով:
Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել նաև խորհրդատվությամբ օժանդակել, որպեսզի երկիրը, կարևորելով իր խնդիրներն ու առաջնահերթությունները, սեփական օրակարգը մշակի ու ծրագրերն ունենա: