ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հարցազրույց է տվել Bloomberg մեդիա ընկերության լրագրող Թոնի Հելփին։ Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի՝ 2rd.am-ի ֆեյսբուքյան էջը։

Թե ինչ հարցերի շուրջ է եղել զրույցը, չի մանրամասնվում։ Միայն սկզբում լրագրողը նկատում է, որ Քոչարյանը ՀՀ նախագահներից միակն է, ում հետ մինչ այդ հարցազրույց չի ունեցել։