2020թ-ին Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարը կանցկացվի: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում:

Կստացվեն երկրի մշտական և առկա բնակչության թվաքանակների ու նրանց սոցիալ-ժողովրդագրական բնութագրերի վերաբերյալ վիճակագրական տվյալները՝ ապահովելով հաջորդ տասնամյակի համար բնակչության թվաքանակի հաշվարկի հիմքը:

2019թ-ին կանցկացվի փորձնական մարդահամար:

Նշենք, որ վերջին անգամ Հայաստանում մարդահամար է անցկացվել 2011թ-ին: