Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ զրույցում ասել է․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինձ ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսին է հիշեցնում, ով առաջնորդում էր ժողովրդավարություն տեսնել ցանկացողներին», հայտնում է «Ա1+»-ը:

Նա հայտնել է, որ Փաշինյանի հետ հանդիպմանը նրան է նվիրել է Ադամսի գիրքը:

Անդրադառնալով հոկտեմբերի 2-ին ԱԺ շենքի մոտ խորհրդարանը ցրելու պահանջով բազմահազարանոց հանարահավաքին, Միլսն ասել է, որ Հայաստանի բոլոր գործընկերները ցանկանում են, որ երկրում ընտրությունները լինեն ազատ և արդար, «լինի վստահություն և որ բոլոր ուժերը պատրաստվելու հնարավորություն ունենան»: