Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը:

Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածով՝ կաշառքի օժանդակություն։

Ավելի վաղ ՀՔԾ-ն ձերբակալել էր Մայրապետյանին:

Մայրապետյանը «Հ2» հեռուստաընկերության սեփականատերն է, «Տոյոտա Երևան» ընկերության ղեկավարն է, որտեղ բաժնեմաս ունի նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Գործարարին պատկանող «Լոքալ դեվելոփըրզ» ընկերությունը բազմաթիվ աղմկոտ շինարարական նախագծերի իրականացնող է․ դրանց տեղում գտնվող մի շարք շենքերի բնակիչներ մեղադրել են ընկերությանը «հանրային գերակա շահի» անվան տակ բնակիչներին ունեզրկելու կամ ունեզրկելու փորձերի մեջ։