Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թեև բոլորից շատ է քննադատում նախկին իշխանություններին, սակայն իր ղեկավարած կառույցը ակտիվորեն համալրում է նախկին իշխանության ներկայացուցիչներով: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

«Սանասարյանը վարչության պետի պաշտոնում է նշանակել հարկային համակարգում կոռուպցիայի ճարտարապետներից մեկի` ՊԵԿ նախկին փոխնախագահ Արմեն Ալավերդյանի որդուն: Որդիներն, իհարկե, պատասխանատու չեն հայրերի համար, բայց մի պահ պատկերացրեք, որ Ալավերդյան կրտսերը փորձում է բացահայտել հոր կամ նրա բազմաթիվ գործընկերների կողմից կատարված հնարավոր չարաշահումները», - նշում է օրաթերթը: