2017թ-ի օգոստոսին ԱՄՆ-ն փակել է Կիպրոսում իր ավիաբազան, որի շահագործման համար 4 տարվա ընթացքում շուրջ 71 մլն դոլար է ծախսվել: Այս մասին հաղորդում է ABC-ն:

Նշվում է, որ օդանավակայանը ստեղծվել է 2013թ-ի սեպտեմբերին: Բազայում եղել է հինգ ուղղաթիռ և 40 զինծառայող: Դրանց համար տարեկան տրամադրվել է շուրջ 20 մլն դոլար:

Հեռուստաալիքի տվյալներով, բազան ստեղծվել է առանց Պետդեպարտամենտի ղեկավար ավիացիոն խորհրդի հաստատման: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը չի կարողացել բացատրել դրա ստեղծման նպատակը, հաղորդում է RT-ն: