Գաբրիել Ղազարյանը ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ համապատասխան հրամանագիրը ստորագրելու համար:

Գաբրիել Ղազարյանը 2014-2016 թվականներին արդեն իսկ եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ Մինչև այս նախարարի պաշտոնը զբաղեցրել է ԲՀԿ-ական Լևոն Վահրադյանը: