Համաշխարհային բանկը հրապարակել է գլոբալ կառավարման վերաբերյալ հերթական զեկույցը:

2017թ. վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքում կազմված զեկույցը գնահատում է երկրներում կոռուպցիայի դեմ տարվող պայքարը:

Երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մակարդակը գնահատվել է 1-100 բալի սահմաններում:

Ադրբեջանը հնարավոր 100 բալից ստանալով 17,7 բալ, հայտնվել է կոռուպցիայի դեմ ամենաանարդյունավետ պայքար մղող երկրների շարքում: