Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում, հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա գալա-համերգ՝ լուսային և ձայնային գերժամանակակից հնարքներով, թատերականացված և պարային բեմադրություններով:

Համերգի ընթացքում ելույթ կունենա աշխարհահռչակ ֆրանսիացի երգչուհի Զազը, բեմում կլինեն նաև Անջելիք Քիջոն, Մելոդի Գառդոն, DJ Ֆոլամուռը: Գալա-համերգը նվիրվելու է աշխարհռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: