Երևանի քաղաքապետարանում այսօր մեկնարկած նորընտիր ավագանու առաջին նիստի օրակարգում ընդգրկված է հարցերից էին ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորումն ու հանձնաժողովների կազմավորումը, նախագահների և նրանց տեղակալների առաջադրումը։

Հաշվիչ հանձնաժողովի կազմը ձևավորվեց հետևյալ կերպ՝ «Իմ քայլը» դաշինքից ընտրվեց Էդուարդ Ավետիսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Մարկոս Հարությունյանը, «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը:

Այնուհետև ավագանին անցավ հանձնաժողովների նախագահների ընտրությանը։ Բոլոր 4 հանձնաժողովի նախագահների պաշտոնների թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում էր «Իմ քայլը» դաշինքին։ Հանձնաժողովներից յուրաքանչյուրի անդամների թիվը հավասար է լինելու ավագանու անդամների ընդհանուր թվի շուրջ ¼-ին։

Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Մնացականյանը, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ «Իմ քայլը» խմբակցությունից Սաթենիկ Մկրտչյանը, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովի նախագահը կրկին «Իմ քայլը» խմբակցությունից է՝ Արսեն Կարապետյանը։ Իսկ Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը:

Քաղաքաշինության և հողոգտագործման հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց «Իմ քայլը» դաշինքի անդամ Արսեն Կարապետյանը։ «Աշխատել եմ ճարտապապետ 1998 թվականից մինչ այսօր։ Քաղաքաշինությունը քաղաքի ֆիզիկական միջավայրի պլանվորման և փաստագման մի համակարգ է, որը բացառապես չի միայն ճարտարապետական հարցերը, այլև տրանսպորտի, առողջ միջավայրի և կանաչապատման, աղբահանության հարցերը ևս»,- իր ելույթում ասաց Արսեն Կարապետյանը։

Երևանի քաղաքապետարանի հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 13-ին։