ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում նշանակված Ֆելիքս Ցոլակյանին ԱԺ-ում փոխարինող Մարտուն Գրիգորյանը դուրս է եկել «Հանրապետական» խմբակցությունից: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

Պատգամավորն ավելի վաղ միացել էր դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին:

Նշենք, որ մի քանի օրում «Հանրապետական» խմբակցության և խմբակցությունը լքած մոտ 20 պատգամավոր հայտարարեցին, որ աջակցում են դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին և դեմ են մինչև այդ վարչապետի պաշտոնում որևէ մեկի թեկնածության առաջադրմանը: