Ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհած «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել, հայտնում է Factor.am-ը:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 1 մլն դրամ գրավը:

Մոտ երկու տարի անազատության մեջ գտնվող Մանուկյանը հացադուլի մեջ էր, նրա պահանջն էր խափանման միջոցի վերանայումը:

«Սասնա ծռերը» 2016թ-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։