Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից, փոխանցում է panarmenian.net-ը։

«Արմեն Ղուլարյանն այսուհետ իր փորձառությունը քաղաքաշինության ոլորտին կծառայեցնի և իր նպաստը կունենա երկրի զարգացմանը որպես անկուսակցական», - նշեցին կոմիտեից:

Մի քանի օրում ԱԺ «Հանրապետական» խմբակցության և խմբակցությունը լքած մոտ 20 պատգամավոր հայտարարեցին, որ աջակցում են դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին և դեմ են մինչև այդ վարչապետի պաշտոնում որևէ մեկի թեկնածության առաջադրմանը: