Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաշքենդ:

Պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին կմասնակցի Ուզբեկստանում կայանալիք ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: