WhatsApp ծառայության ստեղծողները 2018 թվականից կհրաժարվեն առանձին գործառական համակարգերի աջակցությունից:

Այդ մասին հայտնել է International Business Times-ը: Նշվում է, որ հունվարի 1-ից մեսենջերը չի աշխատելու այն սմարթֆոններում, որոնց վրա տեղադրված է ОС Windows 8.0 և ավելի վաղ տարբերակներ, ինչպես նաև BlackBerry OS կամ BlackBerry 10:

Ընկերությունում ճշտել են, որ այս համակարգերին աջակցելուց հրաժարվելը տեղի կունենա աստիճանաբար, սակայն մոտ ժամանակներս ծառայության շատ գործառույթներ անհասանելի կդառնան մի շարք սարքերի համար: Նաև հաջորդ տարի պլանավորվում է դադարեցնել աջակցությունը Nokia S40-ին և S60-ին, իսկ մինչև 2020 թվականը համանման իրադրություն Է սպասում այն սմարթֆոններին, որոնք աշխատում են Android 2.3.7-ի և ավելի հին բազայի վրա:

WhatsApp-ը տեքստային հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման համակարգ է սմարթֆոնների ու պլանշետների համար, որը ձայնային ու տեսակապ է ապահովում: Մեսենջերը գործարկվել է 2009 թվականին, այժմ դրանից օգտվում է ավելի քան 1 միլիարդ մարդ: