Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին առնչվող տարածքում վերջերս հայտնաբերված զենք-զինամթերքը որևէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՀՔԾ պետն ասել է, որ փորձաքննությունն այդ մասով ավարտվել է և հայտնի է դարձել, որ «համընկնումներ չկան»։