ԱՄՆ-ը և Իսրայելը գաղտնի համաձայնագիր են կնքել Իրանի քաղաքականությանը հակազդելու նպատակով համագործակցության վերաբերալ:

Կողմերը համաձայնության են եկել ընթացիկ տարվա դեկտեմբերի 12-ին Վաշինգտոնում, դրա գլխավոր թեման հակազդումն է Իրանի կողմից իր հրթիռամիջուկային ծրագրի իրագործմանը, նշված է հաղորդագրության մեջ: Այն նախատեսում է իրանական ատոմի համաձայնագրի վերանայման մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնության իրագործում, որը նա շարադրել Է հոկտեմբերի 13-ին, ինչպես նաև համատեղ խմբերի ստեղծում մերձարևելյան տարածաշրջանում Իրանի քաղաքականությանը հակազդելու համար:

Համաձայնագրի կնքման շուրջը բանակցություններն Սպիտակ տանը վարել են անվտանգության հարցերով Միացյալ Նահանգների նախագահի օգնական Հերբերտ Մաքմասթերը և նրա իսրայելացի պաշտոնակից Մեիր Բեն Շաբաթը: