94 տարեկան հասակում Կալիֆոռնիայում մահացել է ամերիկացի դերասանուհի Ռոուզ Մարին: Այդ մասին հաղորդվում է արտիստուհու ներկայացուցիչը:
«Խորը վշտով հայտնում ենք սարսափելի տխուր լուրը՝ այսօր կյանքից հեռացավ մեր սիրելի Ռոուզ Մարին»,- գրել են դերասանուհու ներկայացուցիչները:

Ռոուզ Մարին երեք անգամ անվանկարգվել է «Էմմի» մրցանակի: Դերասանուհին ճանաչում է ստացել «Դիք վան Դայքի շոուն» սիտքոմում խաղացած դերով, ինչպես նաև նկարահանվել է «Հատուկ նշանակության ուեր», «Ռեմինգթոն Սթիլ» և «Դորիս Դեյի շոուն» սերիալներում: 2001 թվականին արտիստուհին աստղի Է արժանացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»: