ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ի երեկոյան հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին Փաշինյանն ասել է կառավարության արտահերթ նիստում:

«Այսօր Հայաստանի համար նոր պատմական փուլ է սկսվում, որի արդյունքում մենք պետք է ավարտին հասցնենք Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը: Այսօր երեկոյան ես հանդես կգամ հայտարարությամբ»,- ասել է Փաշինյանը:

Ակնկալվում է, որ Փաշինյանը կհայտարարի իր հրաժարականի մասին ՀՀ վարչապետի պաշտոնից:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտնեց, որ մինչև հոկտեմբերի 16-ը հրաժարական է տալու: Նա նաև հայտնել էր, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-10-ին, 1-2 օրվա տարբերությամբ: