Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմն Ազգերի լիգայի 4-րդ տուրում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ:

Առաջին գնդակի հեղինակը Մարկոս Պիզելլին էր: Երկրորդ խաղակեսում գոլի հեղինակ դարձավ հավաքական վերադարձած Յուրա Մովսիսյանը:

Հանդիպման ավարտից 10 րոպե առաջ, տուգանային հարվածով երրորդ գոլը խփեց Գևորգ Ղազարյանըՙ րոպեներ անց հաջորդեց հավաքականի ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի գոլը:

Այսպիսով՝ Հայաստանը Ազգերի լիգայում տոնեց իր երկրորդ հաղթանակը:

Հայաստանի ազգային թիմը Ազգերի լիգայում հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 16-ին և 19-ին՝ համապատասխանաբար մրցելով Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հետ արտագնա խաղերում: