Չինաստանի Ցզինան քաղաքում (Շանդունի նահանգի վարչական կենտրոն, Արևելյան Չինաստան) բացվել է մայրուղու՝ ֆոտոէլեկտրական պանելներով 1,12 կիլոմետր երկարությամբ հատվածն ավտոմոբիլների համար, այդ մասին տեղեկացվել է դեկտեմբերի 29-ին։

Ճշտված տվյալներով՝ ֆոտոէլեկտրական պատվածքի մակերեսը հասնում է 5875 քառակուսի մետրի: Նախագծի կազմակերպիչների հաշվարկների համաձայն՝ մայրուղու այդ հատվածի բարձրակետային հզորությունը կկազմի 817,2 կիլովատ, ինչը թույլ կտա տարեկան արտադրել շուրջ 1 միլիոն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա:

Ինչպես պնդում են մշակողները, այդ էներգիայի հաղորդումը ցանցին թույլ կտա առնվազն 100 յուան վաստակել պատվածքի յուրաքանչյուր քառակուսի մետրից: Նախագծի կազմակերպիչների տվյալներով՝ տնտեսական տեսակետից արևային պանելները չեն զիջում սովորական բետոնին ու ասֆալտին: Դրանք կարող են դիմանալ ամեն տեսակի տրանսպորտի երթևեկությանը, իսկ դրանց ծառայության ժամկետը կազմում է 20 տարի:

ՖոտոԷլեկտրական պանելներով առաջին ավտոմայրուղին կառուցվել է Ֆրանսիայում. դրա երկարությունը կազմել է 1 կիլոմետր: