ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ընտանիքին պատկանող, Նորակերտ գյուղում գտնվող խաղատունը գրավադրված է «Արդշինբանկ»-ում: Հակոբյանները չեն կարողացել մարել վարկային պարտավորությունները, և այն մնացել է բանկին: Խոսքը 73 մլն 863 հազար դրամի մասին է: Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Հակոբ Հակոբյանը՝ խոսելով վարկը չմարելու պատճառների մասին, նշել է.

«Դա իմ եղբոր շենքն է եղել, բայց իր մահից հետո բանկը մարման ժամանակացույց է կազմել և կամաց-կամաց վճարում ենք: Ինքը վարկ ուներ վերցրած, բայց ընտանիքի անդամները պայմանագիր կնքեցին բանկի հետ և վճարում են: Նախկինում դա խաղատուն է եղել, այդ շենքում հիմա գործունեություն չի ծավալվում: Հիմա խնդիր չկա բանկի հետ: Պարզապես դժբախտ պատահար եղավ, մահացավ»:

Հիշեցնենք՝ նրա եղբայրը մահացավ գազալցակայանում պայթյունի հետևանքով»: