Warner Brothers կինոստուդիան բանակցություններ է վարում ռեժիսոր Թիմ Սթորիի հետ՝ հանրահայտ «Թոմ ու Ջերի» մուլտսերիալի մոտիվներով ֆիլմի նկարահանման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Variety-ն:

Պարբերականի տվյալներով՝ հայտնի մուլտհերոսների մասին պատմող ֆիլմը կլինի անիմացիայի տարրերով. նկարված անիմացիոն Թոմ կատուն ու Ջերի մկնիկը կներկայացվեն իրական աշխարհում: Ֆիլմի նկարահանումները նախատեսվում է սկսել 2019թ-ին:

Նշվում է նաև, որ Warner Brothers կինոստուդիան մտադիր է նաև «Սքուբի-Դու» անիմացիոն ֆիլմի սեփական տարբերակը ստեղծել, ինչի համար հրավիրվել է հանրահայտ «Տանը մենակ» (Home Alone, 1990) ֆիլմի կրեատիվ պրոդյուսեր Քրիս Կոլամբուսը: