ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ Արցախի (ԼՂ) հակամարտության վերաբերյալ հայտարարությանը՝ նշել է, որ «հեռացող դեսպանի հայտարարությունը կարելի է համարել հեռացող մեսիջ»:

Միլսը հայտարարել էր, որ յուրաքանչյուր կոնֆլիկտի խաղաղ կարգավորում, այդ թվում նաև՝ ԼՂ հիմնախնդրի, պահանջում է «գրավյալ որոշ տարածքների վերադարձ»:

Նա ասել է․ «Արցախի որոշ շրջանների հանձնումը Ադրբեջանին Մադրիդյան սկզբունքներից մեկն է, և հայ ժողովուրդն, ի վերջո, պետք է որոշի` որ լուծմանն է ինքը պատրաստ»: