Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 15-ի որոշմամբ Ռաֆայել Արմենի Ավետիսյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ:

Ռաֆայել Ավետիսյանը ավարտել է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, քաղաքային կադաստր (բակալավր) և շենքերի նախագծում մասնագիտությամբ (մագիստրատուրա):

Հիմնել և ղեկավարել է «Ունո փարթներս Ընդ Քո» ՍՊ ընկերությունը: Այս մասին տեղեկացնում է քաղաքաշինության կոմիտեն։