ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են քաղաքական մենաշնորհի հանգեցնել:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական է տվել:

«Տակտիկական առումով դա հասկանալի վարքագիծ է՝ հաջողության հասնել հիմա, ժողովրդականություն վայելելու գագաթնակետում: Ռազմավարական առումով ես խնդիրներ եմ տեսնում՝ որպես քաղաքական գործիչ շահում ես, իսկ որպես պետական գործիչ դեռ պետք է մտածել արժեր արդյոք դա հիմա անել»,- ասել է Քոչարյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա կասկածելի է համարել, որ էյֆորիայի պայմաններում հնարավոր կլինի իրոք արժանի խորհրդարան ընտրել: «Չեմ կարծում, որ պետության շահերից է բխում նոր քաղաքական մենաշնորհի ձևավորումը»,-ասել է նա:

Ըստ նախկին նախագահի, դա «կլինի միակողմանի խորհրդարան, նոր քաղաքական մենաշնորհ»:

Ըստ ՀՀ սահմանադրության ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվում են խորհրդարանի լուծարումից հետո ոչ շուտ քան 30 և ոչ ուշ քան 45 օրում: Գործող ԱԺ-ում 51 մանդատ ունի ՀՀԿ-ն, 31՝ «Ծառուկյան» դաշինքը, 9 մանդատ ունի ԵԼՔ դաշինքը և 7՝ ՀՅԴ-ն: