Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում պայթյուն է տեղի ունեցել: Վերջինիս հետևանքում 10 մարդ է զոհվել, ևս 50-ը ստացել է վնասվածքներ: 20 մարդ հոսպիտալացվել է Պյատիգորսկի հիվանդանոց միջին ծանրության վնասվածքներով:

Պայթյունի պատճառը պայթուցիկ սարքն է եղել: Այդ մասին հայտնել է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Քրեական գործ է հարուցվել: