Ղրիմի Կերչ քաղաքում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած պայթյունի հետևաքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում:

«Ըստ նախնական տվյալների՝ Կերչում տեղի ունեցած աղետի հետևանքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան»,- ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Կերչի պոլիտեխնիկական քոլեջում մի շարք պայթյուններ են եղել և կրակոցներ հնչել: Ըստ պաշտոնական տվյալների զոհվել է 19 մարդ, մոտ 50-ը՝ վիրավորվել:ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարեց ռումբի պայթյունի մասին: Քաղաք են բերվել զինվորականներ և զրահատեխնիկա: Ղրիմում եռօրյա սուգ է հայտարարվել:

Ահաբեկչություն գործած անձի դին հայտնաբերվել է երկրորդ հարկում՝ գրադարանում: Դա նույն քոլեջի 4-րդ կուրսի ուսանող 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն է: