Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է ՀՀ քննչական կոմիտե՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով իր պաշտպանյալին տուժողի կարգավիճակ տալու վերաբերյալ, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասել է, որ գաղտնալսումն անմիջականերոն վերաբերում է Քոչարյանին: Ըստ նրա՝ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Քոչարյանի ազատությունն «ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունները»:

Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իր և ՀՔԾ պետ Արթուր Խաչատրյանը հեռախոսազրույցը գաղտնալսելու պատվիրատուն հայտնի է, և որ նա Հայաստանից է և հանրությանը հայտնի անձ: