Հոկտեմբերի 18-ին Ադրբեջանում սահմանը ապօրինի անցնելու ժամանակ ձերբակալվել է օտարերկրացի Հասանզադա Բահրամ Նուսրեթ օղլուն (Hasanzada Bahram Nusrat oğlu), որը մեղադրվում է լրտեսության և Ադրբեջանի քաղաքացիներին դրանում ներգրավվելու համար։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊԱԾ կայքը։

Ըստ աղբյուրի՝ Հասանզադեն հավաքել է հետախուզական տեղեկություններ Ադրբեջանի զինծառայողների, մարտավարական նշանակության օբյեկտների, ռազմական տեխնիկայի և ռազմամթերքի, արտերկրի հետ ռազմական կապերի, ինչպես նաև Ադրբեջանի պետական անվտանգության և պաշտպանական ծառայությունների մասին։

Նշվում է, որ Հասանզադային մեղադրանք է առաջադրվել լրտեսության և սահմանը ապօրինի հատելու փորձի համար։ Դատարանը որոշել է խափանման միջոց սահմանել ձերբակալությունը։ Սկսվել է հետաքննություն։